Դուք ավելի արագ կգտնեք ձեր ուղղին Ֆլանդրիայում և Բրյուսելում: Սա կօգնի ձեզ զգալ ձեզ ինչպես ձեր տանը.
Հասարակական կողմնորոշման դասերի ընթացքում դուք կծանոթանաք այլ նորեկների հետ, ովքեր խոսում են ձեր լեզվով և ունեն նույն հարցերը.
Դուք սովորում եք նիդերլանդերեն: Լրացուցիչ հաղթաթուղթ՝ եթե ցանկանում եք ապրել և աշխատել Ֆլանդրիայում և Բրյուսելում.
Մենք առաջարկում ենք (առցանց) դասընթացներ և անհատական ուղղորդում ձեր լեզվով.
Դուք կարող եք մասնակցել դասընթացին, երբ դա ձեզ հարմար է, մենք հաշվի ենք առնում ձեր աշխատանքը և ընտանիքը: Դասերը տեղի են ունենում օրվա ընթացքում, երեկոյան ժամերին կամ հանգստյան օրերին.
Մեր ուսուցիչներից և ուղղորդրղներից շատերը խոսում են ձեր լեզվով և նախկինում իրենք նույնպես հետևել են ինտեգրման ծրագրին: Իրենց փորձի հիման վրա նրանք այժմ օգնում են այլ մարդկանց ինտեգրվել.
Դուք մեզ կգտնեք շուրջ 70 տարբեր կոնտակտային կետերում, ներառյալ առնվազն մեկը ձեր տարածքում: Դուք այլևս ստիպված չեք լինի տեղաշարժվելու առցանց դասընթացներին մասնակցելու համար.
Եթե ծրագիրը հաջողությամբ ավարտեք, կստանաք ինտեգրման վկայական: Սա կարող է օգնել ձեզ ձեռք բերել բելգիայի քաղաքացիությունը.
Դուք օգնություն կստանաք ձեր դիպլոմների ճանաչման կամ իրավական հարցերի հետ կապված ձեր հարցերի պատասխանները, ինչպիսիք են ձեր բնակության կարգավիճակը, ապաստանի ընթացակարգը կամ բելգիայի քաղաքացի դառնալու ցանկությունը.
Մենք կաշխատենք ձեզ հետ՝ տեսնելու, թե ինչպես կարող եք ցանց զարգացնել ձեր թաղամասում: Միգուցե դուք ցանկանում եք դուրս գալ ընկերոջ հետ, զբաղվել նոր հոբբիով կամ օգնել կազմակերպությունու՞մ